Հյուսիս-հարավի Երևան-Արտաշատ հատվածը գտնվում է երաշխիքային ժամկետում, խնդիրները կվերացվեն

- in Պաշտոնական
vahan-martirosyan

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածը դեռևս կառուցապատողի սպասարկման ներքո է, և վերին շերտի քայքայման խնդիրը վերջինս պետք է լուծի:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ճանապարհներին ամեն ինչ էլ կարող է լինել:

«Ընդհանուր լաբորատոր փորձարկումները եթե անցել են ժամանակին և հիմա էլ անցնում են, հնարավոր է նման բաներ լինեն, բայց դա պետք է վերականգնել»,- ասաց նա:

Հարցին՝ մեկ կիլոմետրի համար 2 մլն դոլար է ծախսվում, նորմա՞լ են այդ ճաքերը՝ Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ այդ կարգի շինարարության համար երկու միլիոն դոլարը մեծ գումար չէ: «Որակն առաջնահերթ է, դրա համար վերահսկողություն իրականացնող ընկերություն կա, որն իր կարծիքն է հայտնում, ըստ՝ ներկայացրած փաստաթղթերի` թերացում չկա»,-ասաց նախարարը: Մարտիրոսյանն ընդգծեց, որ վերականգնողական աշխատանքները արվում են շինարարական ընկերության հաշվին, քանի որ ճանապարհը դեռևս երաշխիքային ժամկետի մեջ է գտնվում:

Spread the love