Հովիկ Աբրահամյանը ՀՀ նախագահի թեկնածուների ցանկում չկա

- in Պաշտոնական
Vahram Baghdasaryan

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների ցանկում չկա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ զրուցել է Հովիկ Աբրահամյանի հետ և կարող է ասել, որ նրա կողմից էլ նման ցանկություն չկա:

«Իր կողմից նման ցանկություն չկա, կուսակցությունն էլ նրա անձը չի քննարկել»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Հարցին՝ կարո՞ղ են ՀՀԿ-ականների հետ Հովիկ Աբրահամյանի հաճախակի շփումները նախադրյալ հանդիսանալ, որ նա ապրիլից հետո վերադառնա իշխանության կազմ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եկեք նախագահի ընտրության հարցն ավարտենք, հետո դրան կանդրադառնանք»:

Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովը հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀԿ-ում նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումները դեռ չեն սկսվել՝ չբացառելով, որ քննարկումները կմեկնարկեն հունվարի 18-ին կուսակցության գործադիր մարմնի նիստում: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում առաջադրելու է ասելիք և անելիք ունեցող, լուրջ կենսագրություն ունեցող, Հայաստանում և սփյուռքում մեծ հարգանք վայելող անձի:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանի նախագահի թեկնածուի շուրջ քննարկումները կսկսի մոտ օրերս: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Այնպես չէ, որ պետք է լինի մեկ թեկնածու և մենք մի թեկնածուի շուրջ ենք այդ շրջանակում քննարկումը կկազմակերպելու: Հնարավոր է` մի քանի թեկնածուներից մենք ընտրենք մեկ թեկնածուի և ներկայացնենք, քննարկումների արդյուքնում կտեսնենք»,- նշեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ Վահրամ Բաղդասարյանը չբացառեց, որ նրա թեկնածությունը կարող է քննարկվել: «Կարծում եմ նրա անձը կարելի է չափորոշիչների մեջ տեղավորել, սակայն մենք դեռ անձերի չենք անդրադարձել: Մոտ օրերս քննարկումները կկամակերպենք անձերի շուրջ, և դուք այդ մասին կիմանաք»,- ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ իրենք պետք է ներկայացնեն այնպիսի թեկնածուի, ով կունենա հանրային ճանաչվածություն, ընդունելի կլինի բոլոր քաղաքական ուժերի կողմից: «Մենք լուրջ խնդիր ենք լուծում. երկրի ճակատագրի, երկրի ղեկավար կազմի առաջին դեմքերի մասին է խոսքը գնում, պետք է կարողանանք այնպիսի թեկնածուի ներկայացնել, որ քաղաքական ուժերի կողմից նույնպես ընկալելի լինի: Քննարկումների և հանդիպումների արդյունքում, երբ թեկանածուն կհանդիպի նաև քաղաքական ուժերի հետ, ինձ թվում է նաև քաղա

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20