Հոր վրեժի ուրվականը հետապնդում է «օրենքով գող» Գուրամ Չիխլաձեին՝ չնայած Բախշի Պետրոսյանի օգնությանը

Orenqov goxer

Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները մայրաքաղաքում ձերբակալել են «օրենքով գող» Գուրամ Չիխլաձեին (Կվեժոևիչ)։ Մոտ ժամանակներս նրան կարող են արտաքսել Ռուսաստանից։

Ժամանակին նրա դեմ օպերատիվ հետախուզում էր հայտարարվել սպանության կասկածանքով, որը կատարվել էր նախկին «օրենքով գող» Դավիթ Մելկաձեի (Դատո Փոթիյսկի) արյան վրեժի մոտիվներով։ Սակայն այդ հանցանքի համար ողջ մեղքը ստանձնել էր այլ մարդ։

Ինչպես «Ռոսբալտ»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, Գուրամ Չիխլաձեն ձերբակալվել է հունվարի 16-ի երեկոյան՝ Մոսկվայում վարձակալած բնակարանում։ Նրան պաշտոնապես հայտարարել են, որ նա հանդիսանում է անօրինական միգրանտ, որից հետո նրան տարել են մեկուսարան։ Մոտ ժամանակներս կորոշվի Չիխլաձեի արտաքսման հարցը։

ՌԴ քաղաքացու իր անձնագիրը Չիխլաձեն ստացել էր դեռևս 2001 թվականին, փոխել այն՝ որոշակի տարիքի հասնելու հետ կապված։ Սակայն այնուհետև իրավապահ մարմիններն անսպասելիորեն համարել են, որ փաստաթուղթը ստացվել է «օրենքով գողի» կողմից՝ սահմանված կարգի խախտմամբ։ Նրա անձնագիրն առգրավել են։

Գործակալության զրուցակիցը խոստովանել է, որ 2018 թվականին իրավապահ մարմինները որոշել են մաքրել Մոսկվան, նրանց իսկ կարծիքով, «ավելորդ օրենքով գողերից»։

Գուրամ Չիխլաձեն իր անձի վրա իրավապահների ուշադրությունը կենտրոնացրել էր 2014 թվականի հունվարին, երբ Մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի առևտրի կենտոններից մեկի մոտ սպանվել էր նախկին «օրենքով գող» Դավիթ Մելկաձեն։ Նա մոտեցել էր կայանված մեքենային, երբ մարդասպանն ատրճանակից կրակ էր բացել նրա ուղղությամբ։ Ստացած վնասվածքներին Դատո Փոթիյսկին տեղում մահացել էր։ Իրավապահներն անմիջապես կասկածել են, որ սպանության շարժառիթները պետք է փնտրել 1994 թվականի իրադարձություններում։

Գուրամն այդ ժամանակ եղել է 10 տարեկան, իսկ նրա հայրը՝ Ավթանդիլ Չիխլաձեն (Կվեժո) հանդիսացել է ազդեցիկ «օրենքով գող» և «քութայիսյան» մաֆիոզ կլանի առաջնորդը։ Գարնանը Կվեժոյի՝ Լոմոնոսովի պողոտայի բնակարան էի եկել մի քանի անձիք, որոնց նրա որդին ճանաչել է։ Նրանք կարճատև զրույցից հետո կրակ էին բացել։ Հանցագործները կրակել էին Ավթանդիլին և նրա կնոջը, իսկ Գուրամը վնասվածք էր ստացել։

Նա տարած շոկի պատճառով չի կարողացել հիշել, թե ինչ է կատարվել։ Իրավապահ մարմիններն այդպես էլ չէին բացահայտել այդ հանցագործությունը, սակայն քրեական աշխարհում տեղի ունեցածի մեջ միանգամից կասկածել էին Ավթանդիլի մոտ ընկերոջը՝ Դավիթ Մելկաձեին։ Նրանց միջև իբրև թե կոնֆլիկտ էր ծագել այլ «օրենքով գողի» պատճառով։

Իրավապահ մարմիններն այդ հանցագործությունում կասկածել են Չիխլաձեին, և նա նախընտրել է Ռուաստանից հեռանալ Իսրայել։ Այնուհետև սպանությունը ստանձնել է ծագումով Հայաստանից Բախշի Պետրոսյանը, որից հետո Չիխլաձեն կարողացել է վերադառնալ Մոսկվա։ Նշվում է, որ վերջին շրջանում Չիխլաձեն հարաբերություններ է պահպանել հայ մաֆիոզների և «օրենքով գողերի» հետ, ովքեր մոտ են Շաքրո Մոլոդոյին։

Spread the love
  • 6
    Shares