Հունվարի 4-ին ականի պայթյունից երկու զինծառայող է վիրավորվել. երկուսի ոտքն էլ անդամահատել են

- in Մամուլ
Paytyun

«ՀԺ-ի տեղեկություններով, հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել:

Այս դեպքի մասին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: Տեղեկացանք, որ զինծառայողներց մեկը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում. նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Մյուս զինծառայողին այսօր տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը: Նրա անունը չենք նշում հոր խնդրանքով:

Զինծառայողի հայրը մեր զրույցում նշեց, որ այս պահին որդու վիճակը կայուն ծանր է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում: Նա ասաց, որ դեպքից իրեն այս պահին մանրամասներ հայտնի չեն»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20