Մեկնարկել է ձմեռային զորակոչը

- in Պաշտոնական
Artak Zakaryan

Հունվարի 8-ին մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2018թ. առաջին նորակոչիկները:

Զորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով այսօր Հանրապետական հավաքակայան են այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

Մովսես Հակոբյանը և Արտակ Զաքարյանը շրջել են հավաքակայանում, զրուցել զորակոչիկների, նրանց ծնողների ու հարազատների հետ, պատասխանել զորակոչային պայմաններին և տրվող արտոնություններին վերաբերող հարցերին:

ԶՈՒ ԳՇ պետը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ծանոթացել են զորակոչիկների բուժզննության ու հանդերձավորման պայմաններին, վիճակահանության գործընթացին, զորակոչիկների սննդակարգին, ինչպես նաև այս զորակոչին առաջին անգամ կիրառվող զինվորական ծառայության «Ես եմ» ծրագրի և և զորակոչիկներին տրվող արտոնությունների նոր ձևաչափի շրջանակում իրականացվող աշխատանքներին:

Մովսես Հակոբյանը և Արտակ Զաքարյանը զինվորական ծառայության մեկնող երիտասարդներին հորդորել են ամենայն պատասխանատվությամբ ու պատվով կրել հայ զինվորի կոչումը, լինել զգոն, ուշադիր և աչալրջորեն հսկել հայրենիքի սահմանները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20