ՄԻԵԴ-ը հունվարի 11-ին կհրապարակի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հայցով վճիռն ընդդեմ Հայաստանի

Aleksandr Arzumanyan

Հունվարի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, գրում է A1Plus-ը:

Դիմումատուն այսօր արդեն Դանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն է, որը դատարան հայց է ներկայացրել տարիներ առաջ՝ մինչև նշանակումը։

Արզումանյանը դեսպան է նշանակվել 2017թ.-ին։

Որպես Արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկել է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «փողերի լվացման» գործով։

Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։

Դատարանը կալանքի որոշման հիմքում դրել է հանցանքի վտանգավորության, կրկնահանցագործության և իրավապահներից թաքնվելու հիմքերը։

Նրա կալանքն անընդհատ երկարաձգվել է մինչև 2007-ի սեպտեմբեր, որից հետո խափանման միջոցը փոխվել է հանրապետությունից չբացայակելու ստորագրությամբ։

Արզումանյանը, ըստ հայցի, համարում է, որ խախտվել են Ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։

Spread the love