Միխայիլ Դերժավինի դուստրը պատմել է հոր կտակի և Ռոքսանա Բաբայանի հետ իր հարաբերությունների մասին

- in Մշակույթ
Tatron

Միխայիլ Դերժավինի միակ դուստրը (նախավերջին ամուսնությունից ծնված) Մարիա Բուդյոննայան լրագրողներին պատմել է հոր կյանքի վերջին օրերի մասին, ինչպես նաև խոսել է կտակի և ժառանգության մասին։

Մարիայի խոսքերով՝ դերասանի մտերիմները նրա հետ են եղել մինչև վերջին պահը։ Ամենավերջում Միխայիլ Միխայլովիչը արդեն չէր կարողանում խոսել և դանդաղ հանգչում էր, բայց բարեկամները նրան պատմություններ էին պատմում և նա լսում էր։

Հայտնի դերասանը կտակ չէր կազմել։ Սակայն, ինչպես հայտարարել է Մարիան՝ ունեցվածքի բաժանում չի լինելու, ինքը դերասանի այրիից՝ Ռոքսանա Բաբայանից ոչինչ չի ուզելու։ Բուդյոննայայի խոսքերով, ինքն ու իր մայրը լավ հարաբերությունների մեջ են հոր վերջին ընտրյալի հետ. նա սիրում է իր ամուսնու թոռներին և պահում է նրանց դեռ նորածին ժամանակվանից։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20