«Մխիթարյանը գալիս է, դա իմ որոշումն է»․ Արսեն Վենգերը խոսել է հայ կիսապաշտպանի մասին

- in Հասարակություն
Henrikh Mkhitaryan

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Մխիթարյանի տեղափոխության մասին:

«Այո, Մխիթարյանը գալիս է «Արսենալ», դա իմ որոշումն է: Մխիթարյանին շատ եմ հավանում, ես հետևել եմ նրան դեռևս այն ժամանակ երբ խաղում էր «Բորուսիայում»:

Նա հիանալի խաղացող է և համապատասխանում է մեր թիմի խաղաոճին»,- ասել է Վենգերը նշելով, որ հայ ֆուտբոլիստի հետ լուծվել են նաև ֆինանսական խնդիրները:

«Աշխատավարձը խնդիր չէ»,- նշել է Վենգերը ավելացնելով, որ գործարքը ամենայն հավանականությամբ կկայանա առաջիկա ժամերի ընթացքում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20