Մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն և կացնով մի քանի անգամ հարվածել է

- in Պաշտոնական
Brnutyun

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործի նախաքննությունը ավարտվել է, և գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Վահե Խալաթյանը գործն ընդունել է վարույթ:

Ամբաստանյալ Ռուզաննա Զարիշատի Մկրտչյանի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը:

Ռուզաննա Զարիշատի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելսպանել է ամուսնուն Մանուկ Նորիկի Սիմոնյանին:

Ռուզաննա Մկրտչյանը, 1992 թվականից ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 24 փող. 4-րդ տանը, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից:

2017թ. հուլիսի 22-ինժամը 10-ի սահմաններում, տանը ամուսնու հետ միայնակ մնալուց հետո, ամուսինը չնչին առիթն օգտագործելով, տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում կրկին ծեծի է ենթարկել Ռուզաննա Մկրտչյանին: Այնուհետև ննջասենյակից կնոջը դուրս վռնդելուց հետո, պառկելով մահճակալին քնել է: Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքի հատակին դրված կացինը և անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով կացինով սպանել նրան տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար: Ռուզաննա Մկրտչյանը վերցնելով կացինը և խոհանոցից դեպի ննջասենյակ տանող դռնով մտնելով ներս, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն և նրան ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Սպանությունը կատարելուց հետո, տուն է կանչել որդունՆորիկ Սիմոնյանին և արդեն 2017 թվականի հուլիսի 23-ին ժամը 4-ի սահմաններում, ամուսնու «Մերսեդես Բենց» մակնիշի 77 NM 779 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30 մետր հեռավորության վրա, որտեղից էլ սպանվածը հայտնաբերվել է 2017 թվականի հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում:

Այսինքն` Ռուզաննա Զարիշատի Մկրտչյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Spread the love