Նախագահ Թրամփն աջակցում է ցույցի դուրս եկած իրանցիներին

- in Միջազգային
donald-trump

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նախագահ Թրամփն աջակցում է իրացիներին, ովքեր բողոքում են իրենց կառավարության դեմ, և կցանկանային, որպեսզի նրանք ունենային իրենց կարծիքն արտահայտնելու հնարավորություն։

«Դա շատ իրական խնդիր է»,-ասել է Պոմպեոն՝ ելույթ ունենալով Fox News հեռուստաալիքով։ Նրա խոսքով՝ ցույցերը վկայում են տարիներով կուտակված դժգոհության մասին։

Կիրակի Իսլամական հեղափոխության պահակազորը հայտարարել էր, որ իրանցի ժողովուրդն ու երկրի հատուծառայություններն իրենց դերն են խաղացել հուզումների դադարեցման մեջ, որոնք, պահակազորի կարծիքով՝ հրահրվել էին օտարերկրյա թշնամիների կողմից։

Իրանական ISNA գործակալությունը հայտնում է, որ երեկ Իրանի խորհրդարանում կայացած հատուկ նիստի ժամանակ քննարկվել են ցույցերի արմատական պատճառները, ինչպես նաև բանտում հայտնված ցուցարարների իրավական օգնության հարցը։ Հանդիպումը գումարվել էր բարեփոխիչ-օրենսդիրների նախաձեռնությամբ։ Իրենց ուղերձում նրանք կոչ են արել իրավական օգնություն ցուցաբերել ձերբակալվածներին և դատապարտել ցանկացած արտաքին միջամտությունը ցույցերին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով պետք է վճռի Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման նպատակահարմարության հարցը։ Դրանք դադարեցվել էին՝ համաձայն 2015 թվականին կնքված իրանական միջուկային ծրագրով միջազգային համաձայնագրի։ Ամերիկյան օրենսդրությանը համապատասխան՝ նման որոշումը պետք է ընդունվի յուրաքանչյուր 120 օրը մեկ։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին ցույցներն անվանել էր «խիզախ մարդկանց հզոր դրսևորում, ովքեր այնքան են հոգնել բռնապետական կառավարությունից, որ պատրաստ են ռիսկի ենթարկել կյանքը՝ մասնակցելով ցույցերին»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20