Ո՞ւր են «Ղարաբաղ» կոմիտեի տղաները

- in Վերլուծական
mard

«Ղարաբաղ» կոմիտենորպես քաղաքական միասնական թիմ, դադարեց գոյություն ունենալ արդեն 1991-ի գարնանը, իսկ սեպտեմբերին, երբ Վազգեն Մանուկյանը հեռացավ վարչապետի պաշտոնից, ՀՀՇ-ն առաջին անգամ պառակտվեց ծնունդ տալով ԱԺՄ-ին: «Ղարաբաղ» կոմիտեի երեք անդամները` Համբարձում Գալստյանը, Ռաֆայել Ղազարյանը և Սամվել Գևորգյանը, հրաժեշտ են տվել երկրային կյանքին:

Վանո Սիրադեղյանը տարագրության մեջ է և չնայած խոսակցություններին` կարծես թե, Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակում այդպես էլ չի լուծվելու նրան հայրենիք վերադարձնելու հարցը:

2008-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն, նրա թիմում էին Բաբկեն Արարքցյանը, Սամսոն Ղազարյանը, Ալեքսան Հակոբյանը, բայց նրանցից որևէ մեկն այլևս հարթակում չէր: Առաջին նախագահն որոշել էր` շեշտը դնել նոր ուժերի, երիտասարդ կադրերի վրա: Այսօր Տեր-Պետրոսյանը շարունակում է անվանապես ղեկավարել ՀԱԿ-ը, սակայն բոլորը կանխատեսում են, որ նա շուտով մեկընդմիշտ կեռանա ակտիվ քաղաքականությունից:

Բաբկեն Արարքցյանը գործնականում քաղաքականության մեջ չէ 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Ալեքսան Հակոբյանը զբաղված է գիտական գործունեությամբ, Սամսոն Ղազարյանը օրվա հացը վաստակում է տաքսու ղեկին:

Աշոտ Մանուչարյանը 1994-ից հեռացել է իշխանությունից, նույնիսկ մասնակցել է 1996-ի նախագահական ընտրություններին, սակայն մեծ հաջողությունների չի հասել: Անցած տարիներին Մանուչարյանն ուղղակի կամ անուղղակի ներգրավված է եղել ընդդիմադիր տարբեր ձևաչփերում, հիմա էլ հանդես է գալիս հարցազրույցներով ու հոդվածներով: Սակայն դժվար է Մանուչարյանին կոնկրետ քաղաքական թիմի հետ նույնացնելը. նա ավելի շատ ընկալվում է որպես փորձագետ: Վազգեն Մանուկյանըչնայած որոշ կանխատեսումներին, այդպես էլ երկրի նախագահ չդարձավ: Նույնիսկ խորհրդարանական Հայաստանում:

ԱԺՄ-ում նրա թիմակից Դավիթ Վարդանյանը բարձրաստիճան պաշտոնյապետգույքի նախարար, դարձավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ ԱԺՄ-ն պառակտելու գնով: Նրա` որպես նախարար էպոտաժային էր, սակայն 2000-ականների կեսերից, երբ հեռացավ կառավարությունից, մամուլն ու ժողովուրդը մոռացան նրա մասին:

Spread the love