Չինացի միլիոնատերը ամեն օր փողոցում աղբ է հավաքում – Լուսանկարներ

Dolar

Գործարարը՝ Չունցին քաղաքից, արդեն երեք տարի է ինչ ամեն օր աղբ է հավաքում փողոցում. իր օրինակով նա ցանկանում է ցույց տալ շրջակա միջավայրի պահպանման կարևորությունը:

51-ամյա չինացին հայտնի է դարձել որպես «միլիոնատեր–հավաքարար»։ Չժունի հիմնական զբաղմունքը անշարժ գույքի, մեքենաների արտադրության և վաճառքի բիզնեսն է։

Հարուստ չինացու սովորությունը՝ մաքրել փողոցները, գրավել է մարդկանց ուշադրությունը։ Շատերը սկսել են կասկածել նրա անկեղծությանը, ասելով, որ նա ինքնագովազդ է անում։ Ինքը՝ միլիոնատեր–հավաքարարը վստահեցնում է, որ իր նպատակներն անկեղծ են և մարդկանց չի կարելի դատել նրանց բարեկեցությամբ։

Գործարարը ոգեշնչվել է Ցինխուայի համալսարանի պրոֆեսորի օրինակից, ում նա հանդիպել էր Խայնան կղզում հանգստի ժամանակ՝ 2015 թվականին։ Թոշակառու պրոֆեսորը չորս տարի շարունակ հավաքում էր ծովափի աղբը, և Չժուն Ցունժունը որոշեց նույն բանը անել իր բակում՝ հանգստից վերադառնալուց հետո։

Spread the love