Ռուսաստանը կմիջամտի ԱՄՆ Կոնգրեսի 2018 թվականի ընտրություններին

trump-putin

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը «տասնամյակներ» շարունակ փորձում է միջամտել ԱՄՆ-ում ընտրություններին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Պոմպեոյի խոսքով՝ հաջորդ անգամ ռուսական միջամտությունը սպասվում է 2018 թվականի նոյեմբերին, երբ ԱՄՆ-ում կկայանան կոնգրեսի ընտրություններ։

ԿՀՎ ղեկավարը նշել է, որ անհանգստացած է ոչ միայն Կրեմլի, այլև ԱՄՆ-ի մյուս հակառակորդների գործողություններից։ «Ես անհանգստանում եմ ոչ միայն ռուսների, այլև ուրիշների պատճառով։ Մենք բազմաթիվ հակառակորդներ ունենք, ովքեր ցանկանում են քայքայել արևմտյան ժողովրդավարությունը»,-հայտարարել է Պոմպեոն։

Նա ընդգծել է, որ նման պայմաններում հենց իր գերատեսչությունն է կարևոր դեր խաղում ազգային անվտանգության ապահովման և ժողովրդավարության պաշտպանության գործում։ «Մենք ջանասիրաբար աշխատում ենք դրա վրա։ Եվ մենք հետ կմղենք ռուսներին և ում պատահի, ով կորոշի ոտնահարել»,-ասել է ԿՀՎ ղեկավարը։

Spread the love