Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտի դեմ ամերիկյան պատժամիջոցները

- in Միջազգային
us-russia

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը. «Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, գուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»:

Բլանկը տեսականորեն չի բացառում անգամ, որ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները կարող են պրոբլեմներ ունենալ` ռուսական ձեռնարկություններից զենք գնելու հետևանքով: «Ընդհանրապես, հնարավոր է պատժամիջոցների ենթարկել ամբողջ մի կառավարություն»,- ասել է նա:

Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները հնարավորություն ընձեռում են մեծացնել դրանց թիրախների աշխարհագրությունը և սուբյեկտներին:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով՝ նոր պատժամիջոցներն անհրաժեշտ են, հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Խորհրդային միության վերականգնման փորձերը. «Եթե Պուտինը ցանկանում է վերանայել անցյալը, մեր գործն է թուլացնել նրան՝ նվազեցնելով ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար նրա ռեսուրսները»: «Եկեք պարզ խոսենք, պատժամիջոցները Ռուսաստանին կործանում են»,- ասել է Սթիվեն Բլանկը և ավելացրել, որ Հայաստանի շահերից է բխում ձերբազատվել Մոսկվայի ճնշումներից և հավասար հարաբերություններ հաստատել բոլորի հետ:

ԱյսպիսովՌուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտի դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են նպաստել Հարավային Կովկասում միլիտարիզացիայի մակարդակի նվազմանը, ինչը, իր հերթին, տարածաշրջանում կնվազեցնի պատերազմի վերսկսման ռիսկերը: Մյուս կողմից ԼՂ կարգավորման գործընթացի մենեջմենթը չի դառնա Ռուսաստանի մենաշնորհը, որովհետև Մոսկվան հենց սպառազինությունների մատակարարման միջոցով է իրականացնում այդ գործառույթը: Գլոբալ հարթության վրա չբացառենք, որ հենց ռուսական պատժամիջոցների միջոցով Վաշինգտոնը շեշտակի կարող է մեծացնել իր դերակատարությունը ԼՂ կարգավորման գործընթացում, եթե Հարավային Կովկասն առաջնահերթություն դառնա Սպիտակ տան օրակարգում:

Մյուս կողմիցռուսական ռազմաարդյունաբերական կոմպլեքսի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ավելի շատ կարող են հարվածել ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին, որովհետև Հայաստանի միլիտարիզացիան պարտադրված է Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում բալանսը պահպանելու նպատակով: Նույնիսկ ավելին` ռուսական սպառազինության մատակարարումների սահմանափակումը Հարավային
Կովկաս կարող է էապես մեծացնել Հայաստանի ինքնիշխանության և սուբյեկտության մակարդակը, որովհետև Մոսկվան կզրկվի Հայաստանի նկատմամբ շանտաժ բանեցնելու հիմնական լծակներից մեկից:

Գլոբալ հարթության վրա միայն ռուսական կայսրության թուլացումը կարող է նախադրյալներ ստեղծել Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության և անվտանգության համակարգի ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման համար: Իսկ ամերիկյան պատժամիջոցների նպատակը հենց Պուտինի համակարգի, կայսրության փլուզումն է:

Spread the love