ՍԱՍ-ի Արտակը, Խոսրովը, Վահանն ու Հասանովը՝ չեն քվարկել ոստիկանական օրենքին, ինչո՞ւ …

artak Sargsyan SAS

ՀՀ օրենքի նախագիծը «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»` հետաքրքիր քվեարկության արդյունք է արձանագրել, Կողմ – 57 Դեմ – 31 Ձեռնպահ – 0 Անհրաժեշտ էր 44 Որոշումն ընդունվել է:

Դեմ են քվեարկել Ելք և Ծառուկյան դաշինքի ներկա պատգամավորները, կողմ՝ բնականաբար մեծամասնություն կազմող |ՀՀԿ-ն, որ ցանկացած նախաձեռնություն դակող – անցկացնող է, սակայն այս անգամ, պարզվում է, եղել են բացառություններ:

Եվ ովքե՞ր են այն ՀՀԿ-ականներն, ովքեր ոչ թե դեմ են քվեարկել, այլ դահլիճում նստած՝ թերևս դեմ լինելով, պարզապես չեն մասնակցել քվեարկությանը՝ չեն քվեարկել: Նրանք են՝ ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանը, Խոսրով Հարությունյանը, Վահան Հարությունյանն ու Կնյազ |Հասանովը:

ՍԱՍ-ի Արտակի դեպքում՝ պարզ է, նա թերևս վառված է ոստիկանության համանման գործողությունից: Հիշենք խորհրդարանական ընտրություններում ՍԱՍ-ի հայտնի ժողովի ձայնագրությունը: Իսկ թե ինչու չքվեարկելով իրենց դիրքորոշումներն այդպես են արտահայտել Խոսրով Հարությունյանը, Վահան Հարությունյանն ու Կնյազ Հասանովը, կփորձենք պարզել առաջիկայում:

ՍԱՍ-ի Արտակի <վառվելը> պարզվում է, այդպես էլ դաս չեղավ մյուսների համար ու ՀՀԿ պատգամավորների մեծամասնությունը կողմ քվերկեց: Թերևս չքվեարկողները հույս են փայփայել, որ ընդդիմադիր Ելք-ն ու Ծառուկյան դաշինքի պատգամավորներըն էլ՝ չեն քվեարկի ու օրենքը չի անցնի, բայց կազմակերպող, կոչ անող չկար այդպիսի գործողության համար:

Հետաքրքիր է, որ քվեարկությունից հետո, երբ խորհրդարանի օրակարգը երրորդ օրը սպառվեց ու պատգամավորներից շատերը հապշտապ լքում էին ԱԺ շենքը, ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանը կերուխում էր սարքել պատգամավորական սենյակում: Հետաքրքիր է, թե ի՞նչ էին նշում, գուցե ներքուստ ողորմաթասն էին խմում …

Spread the love