Սերժ Սարգսյանը կարգադրել է բացառել բոլոր հնարավոր թանկացումները

- in Մամուլ
Serzh Sargsyan1

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանը անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ կարգադրել է բացառել բոլոր հնարավոր թանկացումները:

Խորհրդակցությանը մասնակցել են ինչպես տնտեսական ոլորտի նախարարներ, այնպես էլ ոլորտի հետ առնչվող այլ պաշտոնյաներ: Սերժ Սարգսյանին հատկապես անհանգստացրել է տրանսպորտի ոլորտում սպասվող կոլապսը, որի նախանշաններն արդեն տեսանելի են: Գազի և դիզելային վառելիքի թանկացումը հանգեցրել է նրան, որ ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդները կա՛մ պետք է թանկացնեն ուղեվարձը, կա՛մ տնտեսական վնասաբերության պատճառով դադարեցնեն աշխատանքը: Քանի որ ուղեվարձի թանկացումը ադմինիստրատիվ մեթոդներով արգելված է, շատ վարորդներ ուղղակի դուրս չեն գալիս երթուղի:

Թե ինչ լուծում կտրվի այս հարցին՝ այս պահին դժվար է ասել, բայց ըստ մեր աղբյուրի՝ Սարգսյանը կարճ ժամանակ է տվել խնդիրը կարգավորելու համար: Միակ տրամաբանական լուծումը կարող է լինել այն, որ չեղյալ հայտարարվեն Հարկային օրենսգրքով նախատեսված և 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած բենզինի և սեղմված գազի վրա կիրառվող ակցիզային հարկի ավելացումները, իսկ դիզելային վառելիքի հետ կապված չեղարկվի ԱԱՀ կիրառումը: Բայց այդ դեպքում էլ անհրաժեշտություն կառաջանա վերանայել 2018թ. բյուջեն, քանի որ բյուջեով 100 մլրդ դրամից ավելի հարկային մուտք է նախատեսված, որի մի մասն էլ պետք է ապահովվեր այս թանկացումների հաշվին:

Spread the love