Սերժ Սարգսյանն ուզում է պարզել, թե իրականում ով ով է

- in Կեղտոտ լվացք
Serzh Sargsyan

Հայաստանը վերջնականապես դառնում է ոստիկանական պետություն և դրա բացասական հետևաննքերը իրենց վրա զգալու են նաև քրեաօլիգարխներն ու մանր ու մեծ չինովնիկները, իսկ պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը չի վստահում անգամ իր յուրայիններին, ՀՀԿ-ականներին …

Ուստի՝ ապրիլից առաջ ՀՀ կառավարությունն՝ ի դեմս ոստիկանության խորհրդարան էր բերել մի օրենսդրական նախաձեռնություն, որով այսուհետ ոստիկանությանը թույլատրվում է համայնքային կառույցների հետ համաձայնացնելուց հետո, ովքեր իրենց մանկլավիկներն ու կամակատարներն են մեծամասնությամբ, տեսանկարահոնղ ու լուսանկարահանող սարքավորումներ տեղադրել ցանկացած վայրում, իսկ որպես դրդապատճառ բերվում է իբրև հանցագործությունների կանխումը: Օրենքի այլ մանրամասների մեջ չխորանալով անցնենք բուն նյութին …

Ստացվում է, որ այսուհետ վերահսկվելու և կառավարվելու է ամեն ինչը, ցանկանան կտեսանկարանեն ու կլսեն ում ցանկանան՝ ընդդիմադիր փոքրամասնությունից մինչև քրեաօլիգարխիկ մեծամասնությանը, հաստատ ոչ երթուղայինների վարորդներին ու գիշերը մայրաքաղաքի փողոցներն ավլողներին: Քաղաքական կուլիսներում ակտիվ են խոսակցություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանն ուղղակի չի վստահում իր յուրայինները համարվող ոմանց և դրա համար է, որ օրենքով ու կանոնակարգված է ցանկանում հստակեցնել ով ով է ու համապատասխան քայլեր ձեռնարկել ՀՀ վարչապետ դառնալուց առաջ:

Իսկ թե ինչ էին ասում – խոսում խորհրդարանում՝ ներկայացնում ենք ստորև.

Ինչպես ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը՝ հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք է վերապահվելու օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը այս առնչությամբ հայտնելով իր մտահոգությունը՝ ասաց. «Անհատի կյանքին միջամտելը ցանկացած ձևով պետք է շատ խիստ կանոնակարգված լինի ու սահմանափակված»:

Զուրաբյանի խոսքով՝ Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ մեքենաների ետևից դուրս են գալիս մարդիկ, կրակում են, կան բազմաթիվ ձայնագրություններ, բայց հետագայում ոչինչ չներկայացվեց. «Ի՞նչ մակարդակի վրա է դա արվելու՝ քաղաքական հաշվեհարդարի, մարդկանց ճնշելո՞ւ, թե՞ օրենքը պահպանելու»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս օրենքով չի բացառվում, որ յուրաքանչյուր քաղաքական գործչի, քաղաքացիական ակտիվիստի դիմացի հարևանի հետ պայմանագիր կնքեք և ամբողջ տունը վերցնեք տեսանկարահանման տակ. «Այսինքն՝ յուրաքանչյուր քառակուսի մետրը կարող է դրվել տեսանկարահանման տակ»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ի վերջո կիրականանա ոստիկանության երազանքը, և նա իրավունք կունենա տեսախցիկներ տեղադրելու ցանկացած տեղ. «Այս օրենքը վերաբերում է ոչ միայն հանրային, այլև մասնավոր վայրերին: Ընդ որում, խոսքը ոչ միայն հրապարակային, այլև գաղտնի նկարահանման մասին է»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս հարցի անհետաձգելիությունը պայմանավորված է նրանով, որ դիմացը ապրիլ է գալիս. «Եվ իշխանությանը պետք են երաշխիքներ, որ իմանան էս կամ էն պատգամավորը ինչ է անում: Չմտածեք, թե մենակ մեր տների, օֆիսների վրա են կախելու, ձեզ վրա էլ են կախելու: Էնպես որ, մեծամասնության ներկայացուցիչներ, կոչ եմ անում ձեզ ժպտացեք և անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, որովհետև ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ այս օրինագիծն ամբողջությամբ միջամտություն է մարդու իրավունքներին. «Սա նման է ֆանտաստիկ ֆիլմերի մղձավանջը իրագործելուն: Կոչ եմ անում ՀԿ-ներին ընդդիմանալ այս գաղտագողի օրենքին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20