Սպանվել է «Լելե թեփե» բարձունքի գրավման մասնակից ադրբեջանցի գնդապետը

- in Հասարակություն
Zinvor

Հունվարի 20-ին ադրբեջանական Moderator.az կայքը հայտնել է, որ «ծառայողական պարտականությունները կատարելիս» սպանվել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)։ Razm.info-ն հաղորդում է, որ գնդապետի թաղումը հունվարի 21-ին է։

Նյութը ավելի ուշ հեռացվել է այդ կայքից, սակայն դեռևս պահպանվել է«Գուգլ» որոնողական համակարգի հիշողությունում («քեշ»)։ Ադրբեջանի ՊՆ-ն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։

Ըստ սոցցանցերում շրջանառվող հիմնական վարկածի՝ զինծառայողը սպանվել է ականի պայթյունից։ Այս վարկածի դեմ է խոսում Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած սոցցանցային էջերից մեկի համակարգողը։ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում Ադրբեջանի բանակին նվիրված էջերից մեկում էլ նշվում է, որ գնդապետը մահացել է «ինժեներական աշխատանքներ կատարելիս»։

Սոցցանցերում հայտնված տվյալների համադրությունից կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ սպանված գնդապետը եղել է 2016 թ․ ապրիլյան պատերազմի ընթացքում «Լելե թեփե» կոչվող բարձունքի գրավման գործողության ինժեներական գծով պատասխանատուն։

Spread the love