Սպիտակ տունը հերքում է հոգեբույժի մոտ Թրամփի զննության անհրաժեշտությունը

usa-spitak-tun

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Walter Reed հիվանդանոցում առաջիկա պլանային բժշկական հետազոտության ընթացքում զննություն չի անցնի հոգեբույժի մոտ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին։

«Ոչ, նա ցլի նման առողջ է»,-ասել է նա՝ ի պատասխան համապատասխան հարցերի։

ԱՄՆ նախագահի հոգեկան առողջությանը վերաբերող հարցերն առաջ են եկել լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գրքի հատվածներից։ Գրքի թողարկումը նշանակված է հունվարի 9-ին։ Գրողը հաստատում է, որ Թրամփը չի կարող զբաղեցնել իր պաշտոնը մտավոր ունակությունների և հոգեկան վիճակի պատճառով։

Դեռևս մինչ թողարկումը Սպիտակ տան ղեկավարն այդ գիրքն անվանել էր երևակայությամբ լեցուն։

Spread the love