«Ստալինի վախճանը» նոր կատակերգությունը՝ Ռուսաստանում արգելվել, Երևանում ցուցադրվո՞ւմ է

Film

«Ստալինի վախճանը» նոր կատակերգությունը լայն արձագանք է գտել։ Նոր ֆիլմի ցուցադրությունը կատեգորիկ արգելված է Ռուսաստանում։

Ռուսաստանի մշակույթի նախարարության հանրային խորհուրդը կատակերգությունը որպես վիրավորանք է ընդունել՝ համարելով, որ մասնագիտական առումով ֆիլմը շատ վատ, չափազանց կեղծ կինոնկար է։ Ամեն դեպքում, Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից կինոթատրոններում ցուցադրումն արգելելու որոշումից հետո երկրում լայնածավալ քննարկում է սկսվել:

«Ստալինի վախճանը» ֆիլմի ցուցադրությունը մասնակի արգելված է նաև Հայաստանում։

«Ստալինի վախճանը» ֆիլմը հունվարի 25-ից ցուցադրվում է «Սինեմա սթար» կինոթատրոններում։ Աշխատակցուհին մեզ հետ զրույցում ասաց, որ պրեմիերան եղել է հունվարի 25-ին, և ցուցադրություններ դեռ կան։ Տոմսերի արժեքն էլ 2000 դրամ է։

Նշենք, որ Սինեմա սթար կինոթատրոնները տեղակայված են «Տաշիր» ընկերությանը պատկանող «Դալմա մոլ»-ում և «Ռիոմոլ»-ում։ Ստացվում է, որ «Տաշիր» ընկերությունը որոշել է ցուցադրել Ռուսաստանում արգելված ֆիլմը։

Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորը բրիտանացի Արմանդո Իանուչին է, որը «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է, որ իր թիմը լուրջ նախապատրաստական աշխատանք է անցկացրել նկարահանումներից առաջ, այդ թվում՝ հետազոտել արխիվներն ու զրուցել պատմաբանների հետ.«Մենք հարգանքով ենք վերաբերվում 1950-ականներին Խորհրդային միությունում տեղի ունեցածին, և դա երևում է ֆիլմում: Ավելին, ֆիլմը դիտած ռուսներն ասում են, որ այն շատ ծիծաղելի է և իրականությանը մոտ»,- ասել է նա։

Ռեժիսորի կարծիքով, իր կինոնկարի նկատմամբ բացասական վերաբերմունքն իրականում արդարացված է միայն կոմունիստական կուսակցության անդամների կողմից:

«Ես նկարահանեցի այս կինոնկարը, որովհետև նկատեցի, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ, ոչ միայն Պուտինը, այլև Թրամփը, Էրդողանը Թուրքիայում, նույնիսկ Բերլուսկոնին Իտալիայում, առաջ են քաշում «ուժեղ տղամարդու» կերպարը, որն ունի բացարձակ վերահսկողություն և բացարձակ իշխանություն»:

Spread the love