Վերջին տարիներին Արմեն Սարգսյանը թաղված չի եղել էլիտայի ինտրիգների մեջ

- in Կարծիք
Aghvan Hovsepyan

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կիսում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի կարծիքը, որ Հայաստանում նկատվող գնաճը սարսափելի չէ:

Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանում կա գնաճի դեմ պայքար, որն արտահայտվեց «Ելք» դաշինքի անցկացրած երթով, որտեղ երևաց հասարակության մասնակցության մակարդակն ու աջակցության չափն ու ծավալները: «Եթե մենք պահանջում ենք հարկային դրույքաչափերի իջեցում, ապա պետք է ասենք, թե ինչպես ենք պատրաստվում սպասարկել արտաքին պարտքը, ինչպես ենք պատրաստվում հետագայում բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները: Իսկ կառավարության 2017թ. գործունեությունը, կարծում եմ, պետք է որ ձեր աչքի առաջ լիներ: Կառավարության նման արդյունավետ աշխատանք մենք վերջին տասնամյակում, թերևս, չենք ունեցել բոլոր ցուցանիշների առումով»,- նշեց Վարդանյանը:

Անդրադառնալով բենզինի, դիզվառելիքի և սեղմած գազի գների բարձրացմանը՝ պատգամավորը նկատեց, որ 2.5 տարի առաջ նույնպես բենզինի գինը նույնն էր, ինչ հիմա, իսկ այդ ընթացքում աշխատավարձերի բարձրացում չի եղել: Աղվան Վարդանյանը համաձայն է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որ բենզինի այլընտրանքը սեղմած գազն է: Նա բերեց իր անձնական օրինակը, ընդգծելով, որ իր անձնական մեքենան, երբ գազ չէր տեղադրել, երեք անգամ ավելի թանկ է վճարել: «Մեր գործընկերները բողոքում են կարտոֆիլի թանկացումից: Կարտոֆիլն էլ կառավարությունը չի թանկացրել, դա մեր գյուղացու արտադրանքն է: Նույն սեղմած գազը ընդամենը 20 դրամով է բարձրացրել՝ ճիշտ այնքան, որքան բարձրացել է հարկային դրույքաչափը»,- ասաց նա:

Վարդանյանն ընդգծեց, որ շատ ուրախ կլիներ, եթե օբյեկտիվ և հիմնավորված ցանկացած բողոքի ակցիա ավելի լայն աջակցություն ստանար, իսկ երթեր և ցույցեր անցկացնող գործընկերն ավելի կրեատիվ մտածողություն ունենային: «Չեմ կարծում, որ կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ մտածողության արդյունք է, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ընդգծեց պատգամավորը:

ՀՅԴ խմբակցության քարտուղարը շեշտեց, որ տնտեսական փոփոխությունները երկրում ակնհայտ են, ինչը հիմք է հետագայում սոցիալական խնդիրներին լուծում տալու համար:

Աղվան Վարդանյանը անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ՀՀ նախագահը չպետք է քաղաքական գործունեությամբ զբաղված լինի, ՀՅԴ խմբակցության քարտուղարն ասաց. ««Կուսակցական գործունեությամբ զբաղված չլինել, չի նշանակում քաղաքական անցուդարձին տեղյակ չլինել եւ այդ առումով պրոֆեսիոնալ չլինել: Անշուշտ նախագայի պաշտոնը քաղաքական է եւ քաղաքականությամբ զբաղվել նկատի է առնվում կուսակցական գործունեությունը: Բազմաթիվ գործիչներ կան, որ կուսակցական գործունեությամբ չեն զբաղվում, բայց շատ լավ իրազեկ են, հետեւում են մասնակից են, տիրապետում են քաղաքական գործընթացներին»:

Աղվան Վարդանյանն տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ, իսկ պաշտոնական հանդիպում կունենա մոտ ժամանակներս, որտեղ էլ կքննարկեն իրենց հուզող հարցերը:

Նրա խոսքով, Հայաստանի պետական քաղաքական  էլիտայում դրական առումով փոփոխություններ է նշմարվում՝ պաշտոններում առաջադրվող նոր մարդիկ որակական առումով և դրական հատկանիշներով տարբերվում են նախորդներից։

ՀՀԿ-ն երկրի նախագահի շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

«Հաճախ շեշտվում է անկուսակցական լինելը, որը որպես անհրաժեշտություն է շեշտվում, բայց ես չեմ կարծում, որ կուսակցական լինելն այնպիսի բան է, որը կարող է խանգարել մարդուն նախագահ լինել, եթե նա պաշտոնն ստանձնելիս դադարեցնում է իր կուսակցական գործունեությունը: Թող տպավորություն չստեղծվի, որ կուսակցական լինելը վատ բան է, ընդհակառակը»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20