Վրաստանում այրվել է Ադրբեջանից Թուրքիա մեկնող ուղևորատար ավտոբուսը

Hrdeh

Գիշերն Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող ուղևորատար ավտոբուսն այրվել է Վրաստանի արևելքում, տուժածներ չկան։ Պատահարի պահին ավտոբուսում 50 մարդ է գտնվել, հայտնում է TASS գործակալությունը։

Ուղևորների թվում եղել են ՌԴ քաղաքացիներ։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։

Ավտոբուսի ուղևորները պատմել են, որ մայրուղով ընթանալիս ծխի հոտ են զգացել և այդ մասին հայտնել վարորդին։ Ավտոբուսում գտնված բոլոր անձիք ժամանակին լքել են տրասպորտային միջոցը։ Ավտոբուսն ամբողջովին այրվել է։

Spread the love