ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանը դարձել է պոտենցիալ մարդասպան

- in Հասարակություն
Aleq Yenigomshyan

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջ «Սասնա ծռեր» խմբի համախոհներն ու աջակիցները քիչ առաջ հայտարարեցին՝ չեն հանդուրժելու այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից հացադուլավոր Արմեն Բիլյանին ՔԿՀ-ում բուժօգնություն չեն ցուցաբերում և չեն տեղափոխում այլ ՔԿՀ:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը նշեց, որ եթե Արմեն Բիլյանի հետ մի բան պատահի՝ պատասխանատուն իշխանություններն են: Վերջինս նաև զուգահեռ անցկացրեց 2017թ. մահացած «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հացադուլի և Արմեն Բիլյանի դեպքի միջև, ասելով, որ «Հաց բերողի» դեպքում իշխանությունները տեսան, որ անգամ թեժ ընտրական գործընթացում ժողովուրդը համարժեք չարձագանքեց Արթուր Սարգսյանի մահվանը:

Հանուն Հայաստան պետության ճակատի  անդամներից Ալեք Ենիգոմշյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ՔԿՀ-ները անգործության են մատնված, հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ն: Ենիգոմշյանի խոսքով՝ այնտեղ կալանավորի միայն ճնշումն են չափում:

Spread the love