Օբաման վերադառնում է. ինչու է ԱՄՆ նախկին նախագահը նորից մտնում մեծ քաղաքականության մեջ

- in Ընտրություններ
Barak Obama

Ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը ռեկորդային ցածր վարկանիշ ունի, ընտրածանգվածը նրանից հիասթափված է։ Newsweek-ը պատմում է, թե ինչու է այդ ֆոնի վրա Բարակ Օբաման որոշում վերականգնել ակտիվ քաղաքական գործունեությունը։

2018-ի նոյեմբերին կոնգրեսի նոր ընտրություններն են։ Եվ Թրամփի կուսակիցները ստիպված են լինելու շատ ջանքեր թափել, քանի որ քաղաքականություն է վերադառնում Բարակ Օբաման, որպեսզի աջակցի այն թեկնածուներին, ովքեր կիսում են իր արժեքները։

Image result for obama returns politics

Չնայած Բարակ Օբաման նախագահի պաշտոնը լքելուց հետո խոստացել էր մնալ քաղաքականության մեջ և աջակցել այն գործիչներին, ովքեր փորձում են պահպանել իր աշխատանքի արդյունքը, սակայն նա նույնպես հանգստի կարիք ուներ, այդ պատճառով էլ կես տարով ընդմիջում վերցրեց՝ աշխարհով մեկ ճանապարհորդելու համար։ Սակայն այժմ, Օբամայի մտերիմները կանխատեսում են, որ 2018-ին նա չափազանց ակտիվ է լինելու։

Օբաման բազմիցս հիասթափվել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից։ Նրա դժգոհությունը գերազանց կերպով ցույց է տալիս այն փաստը, որ Օբաման իր գործընկերոջը անունով չի կոչում։ Մի անգամ նա ներկայիս նախագահի կառավարումն անվանել էր «ԱՄՆ–ի համար անսովոր ժամանակ», դիվանագիտորեն դա կոչվում է «քաոս»։

Ըստ Newsweek-ի՝ Բարակ Օբամայի վերադարձը կակտիվացնի դեմոկրատներին և կուժեղացնի նրանց ճամբարը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20