1988-ի մայիսից` համազգային շարժման օրակարգում առաջնային դարձավ Հայաստանի սուվերենության հարցը

- in Վերլուծական
cuyc 1

1988-ի շարժումը սկսվեց Հայաստանին Ղարաբաղի միացման պահանջով: Սկզբում Ազատության հրապարակում հավաքվող հարյուր հազարավոր մարդկանց թվում էրխորհրդային իշխանությունը արդարացի լուծում կտա հայության պահանջին: Իհարկե, պետք չէ մեղադրել ժողովրդին, որը գտնվում էր սովետական պրոպագանդայի տոտալ ազդեցության տակ, մյուս կողմից Գորբաչովի:

Վերակառուցման քաղաքականությունը որոշակի սպասումներ էր առաջացրել ԽՍՀՄ-ի դեմոկրատացման առնչությամբ: Սակայն հանրային սպասումները, մեծ հաշվով, քաղաքական հիմքեր չունեին, որովհետև կայսրություններն առաջնորդվում են ոչ թե պատմական արդարության վերականգնման հրամայականով, այլ պրակտիկ շահերով, որոնք հաճախ թելադրում են խորացնել հակադրությունը տարբեր ժողովուրդների, ազգային կազմավորումների միջև:

Գորբաչովի ժամանակ ԽՍՀՄ-ն, անշուշտ, փոխվել էր, բայց ֆասադային բարեփոխումները չէին սասանել կայսրության հիմքերը: Իսկ Ղարաբաղի հարցը, մեծ հաշվով, ծնվել էր հենց սովետական իշխանության կամայականության հետևանքով: ԽՍՀՄ ներսում սահմանների վերաձևումը կարող էր անվերահսկելի գործընթացների, կայսրության փլուզման պատճառ հանդիսանալ: Սա շատ լավ հասկանում էր Գորբաչովը, եթե նույնիսկ մեծ էր գայթակղությունը ազգային քաղաքականության հարցերում հրաժարվել Լենինի և Ստալինի տխուր ժառանգությունից: Այս ճշմարտությունը ժամանակի ընթացքում հասկացան նաև համազգային շարժման ղեկավարությունը և ժողովուրդը:

Պատահական չէ, որ 1988-ի մայիսիցհամազգային շարժման օրակարգում առաջնային դարձավ Հայաստանի սուվերենության հարցը: 1988-ի նոյեմբերի 24-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, համազգային շարժման ճնշման տակ, ընդունեց պատմական որոշում, ըստ որի Հայաստանի տարածքում մասնակիորեն սահմանափակվեց ԽՍՀՄ օրենսդրության իրավազորությունը:

1989-ին պաշտոնապես ստեղծվեց ՀՀՇ-ն. Հայաստանում քաղաքական հարթության վրա ֆորմալացվեց երկիշխանությունը: ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1990թ-ի մայիսի 20-ի ընտրություններն, ըստ էության, ոչ պաշտոնական հանրաքվե էին, որոնք պետք է որոշեինՀայաստանը մնալո՞ւ է ԽՍՀՄ կազմում, թե՞ դառնալու է ինքնիշխան երկիր դեմոկրատական կառուցվածքով: Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ հաղթանակը նշանավորվեց ոչ միայն կոմունիստական իշխանության տապալումն, այլ նաև` անկախության գործընթացի մեկնարկը:

1990թ-ի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված Անկախության հռչակագիրը ժամանակի ամենահասուն իրավա-քաղաքական փաստաթղթերից մեկն էրոչ միայն ԽՍՀՄ-ի, այլ նաև Արևելյան Եվրոպայի մասշտաբով: Հայաստանի նոր իշխանությունն ընտրել էր անկախության այն ճանապարհը, որը լրիվ ներդաշնակ էր խորհրդային օրենսդրությանը: Սա խոսում էր համազգային շարժման և դրա հենքով ձևավորված Հայաստանի նոր իշխանության հասունության մասին: Պատահական չէ, որ Հայաստանի անկախության գործընթացը, որի պատմական հանգրվանը դարձավ 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն, ամենալեգիտիմացվածն էր միջազգային հանրության աչքերում:

Եվ որ ամենակարևորն է` անկախության հաստատման անցնում տարբերակը Հայաստանին հնարավորություն տվեց Արցախը հեռու պահել գլոբալ ռիսկերից և խուսափել ներքին անկայունության այն ալիքից, որն անցավ Վրաստանով ու Ադրբեջանով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20