paterazm

1990-ի հունվարը նշանավորվեց ոչ միայն Բաքվի ջարդերով, այլըստ էության, առաջին լուրջ պատերազմական գործողություններով: Ղարաբաղյան առաջին պատերազմի պաշտոնական մեկնարկ համարվում է 1992թ-ը, սակայն 1990-ի հունվարին արդեն իսկական պատերազմ էր, ընդ որում հայկական ինքնապաշտպանական ուժերը ստիպված էին կռվել ոչ միայն ադրբեջանական հրոսակների, այլ նաև` խորհրդային զորքերի դեմ:

Հունվարի 2-ից սկսվեցին փոխհրաձգությունները ԼՂԻՄ-ի տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալների հետ: Հունվարի 9-ին ադրբեջանական զինված ջոկատներն անցան լայնածավալ գրոհի ԼՂԻՄ-ի սահմանամերձ գոտում, ինչպես նաև Գետաշենի ենթաշրջանի հայկական գյուղերի վրա, սակայն անհաջողություն կրեցին` հանդիպելով ինքնապաշտպանական ուժերի լուրջ դիմադրությանը: Հունվարի 12-ին Ադրբեջանի Ժողճակատը անցկացրեց հակահայկական հանրահավաք Բաքվում:

Նույն օրը սկսվեց ադրբեջանական տեխնիկապես հագեցած և լավ զինված ջոկատների հարձակումը Մանաշշեն, Կամո և Ազատ գյուղերի վրա: Սակայն տեղացի հայերից կազմված ինքնապաշտպանական ջոկատները, որոնք տեխնիկապես բավականին զիջում էին թշնամուն, պատվով պաշտպանեցին հարազատ գյուղերն ադրբեջանցիներից: Մոտ մեկ օր տևած մարտերից հետո ադրբեջանական ուժերը, կրելով ծանր կորուստներ, ստիպված էին նահանջել: Հարձակվում, ավիրում, թալանում էին ադրբեջանական ուժերը, սակայն Մոսկվան պատժում էր ինքնապաշտպանության դիմած հայկական կողմին. հունվարի 15-ին արտակարգ դրություն մտցվեց ԼՂԻՄ-ում և ՀԽՍՀ-ում:

ԼՂԻՄ մտցվեցին խորհրդային ջոկատներ, որոնք զինաթափում էին հայերին, ինչից հետո բնակավայր էին մտնում ադրբեջանական ուժերըկալանելով և բռնության ենթարկելով անզեն հայերին: Ձերբակալվածներին տանում էին Շուշի և Խոջալու հետագայում փրկագնով ազատելու նպատակով: Նույն «անձնագրային ռեժիմ»-ի ստուգման անվան տակ նման գործողություններ իրականացվում էին ԼՂԻՄ-ի և հարակից բնակավայրերում: Հունվարի 15-ին հայկական ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Նախիջևանի սահմանագծին գտնվող Քարքին, որն ազատագրումից հետո վերանվանվեց Տիգրանաշենիգյուղի գրավման ժամանակ տրված միակ զոհի Ավշարի ինքնապաշտպանության հրամանատար Տիգրան Մելիքյանի հիշատակին:

Հունվարի 13-ին, ադրբեջանական ուժերը հատեցին հայ-ադրբեջանական սահմանը և տեղակայվեցին Երասխ ավանումտեռորի ենթարկելով հարակից բնակավայրերը: Երասխի դիրքը ռազմավարական էր. մի կողմից ավանի վերահսկողությունը հնարավորություն է տալիս հսկել հանրապետության գլխավոր մայրուղիներից մեկիԵրևան-Մեղրի ավտոմայրուղու Արարատ-Եղեգնաձոր հատվածը, մյուս կողմից այն գտնվում է մայրաքաղաք Երևանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա:

Հունվարի 18-ին հայկակական ինքնապաշտպանական ուժերը շեշտակի գրոհ հասցրին ադրբեջանցիներին, ծավալվեց երկար ճակատամարտ: Երեք օր տևած թեժ մարտերի ավարտին հայկական ուժերին հաջողվեց մաքրել Երասխը և թշնամուն հետ շպրտել, միաժամանակ խոցելով դրա դիրքերը Սադարակում և Նորաշենում: Մարտում հայկական կողմի հրամանատարն էր Վազգեն Սարգսյանը: Երասխի մարտում հերոսի մահով ընկավ Մովսես Գորգիսյանը:

Spread the love