2018-ն այլևս չունի որևէ ինտրիգ կամ Կարեն Կարապետյանն ամեն բան թողել է Սերժ Սարգսյանի հայեցողությանը

Sezh Karen

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 8-12-ը գտնվելու է արձակուրդում, որը կանցկացնի արտերկրում։ Ընդամենը մի քանի օր առաջ, անցյալ տարեվերջին, սակայն, վարչապետն ամանօրյա երկար արձակուրդների մասին ակնարկել էր.

«Մենք այդ շքեղությունը չունենք, որ մինչև հունվարի 8-ը հանգստանանք ու հետո լավ ապրենք»։ Այս լրատվությունն որոշակի ինտրիգ է պարունակում երկու այլ պատճառներով: 2018-ի համատեքստում Կարապետյանը գլխավոր ֆիգուրանտներից մեկն է: Ապրիլը սարերի հետևում չէ, և հիմա իրադարձությունները զարգանում են ոչ թե ամսվա, այլ առանց չափազանցությանօրվա, ժամերի կտրվածքով: Այս իրավիճակում մեծ շռայլություն է անգամ 4-5 օրով երկրից բացակայելը, մանավանդ, որ զարգացումները տեղի են ունենում ոչ թե հրապարակային քաղաքականության, այլ պալատական ինտրիգների մակարդակում:

Եթե վարչապետը մեկնում է արձակուրդ, ենթադրելի է, որ 2018-ն այլևս չունի որևէ ինտրիգ կամ Կարեն Կարապետյանն ամեն բան թողել է Սերժ Սարգսյանի հայեցողությանը, մանավանդմամուլում լուր հայտնվեց այն մասին, որ իշխանության էլիտայի նախաամանորյան խնջույքում Կարեն Կարապետյանը դարձել է Սերժ Սարգսյանին հիմնական «խնդրողը» բաժակաճառով դիֆերամբներ ձոնելով գործող նախագահին: Սակայն Կարեն Կարապետյանիարձակուրդն արտերկրում անցկացնելու որոշումն ունի նաև ընդգծված բարոյական կողմ: Կարապետյանն իր բոլոր ենթականերից պահանջում է ապրել ժուժկալ կյանքով, սահմանափակել արձակուրդի իրավունքը, հանգստի վրա փողերը ծախսել Հայաստանում կամ Արցախում, սակայն ինքն արձակուրդն անցկացնում է աչքից հեռու ենթադրաբար, էլիտար միջավայրում: Կարեն Կարապետյանն անուղղակիորեն խոստովանում է, որ Հայաստանում կաղում է սպասարկման ոլորտը, կարճ ասած` Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ կարելի է հանգստանալ:

Զբոսաշրջության զարգացումն առաջնահերթություն համարող առաջին դեմքերը պարտավոր էին հանգիստն անցկացնել Հայաստանումիրենց օրինակով ցույց տալով, որ Հայաստանում ապահովված է կոմֆորտը: Սակայն Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը իրենց արձակուրդներն անցկացնում են արտերկրում, ինչը հուշում է խոսքի և գործի կոնտրաստի մասին: Առհասարակ ինչքանո՞վ է բարոյական, երբ Կարեն Կարապետյանը քաղաքացիներին կոչ է անում ձգել գոտիներըհանուն Հայաստանի, իսկ ինքը գերադասում է իր պետական կարգավիճակով անուղղակիորեն նպաստել այլ երկրներում տուրիզմի զարգացմանը: Արդյո՞ք հանգստանալու, առավել ևս արտերկրում էլիտար արձակուրդ անցկացնելու իրավունք ունեն մեր իշխանավորները, երբ նույնիսկ պաշտոնապես երկրի ամեն երրորդ բնակիչ աղքատ է:

Ստացվում է«նոր ոգին» վիրտուալ կատեգորիա է, և քաղաքացիները գլուխ պետք է կոտրեն հնի և նորի չնկատվող տարբերությունները նկատելու համար:

Spread the love