2022 թվականին սարքերը մարդկանց մասին կիմանան ավելին, քան ընտանիքի անդամները

- in Հասարակություն
Bjjayin

2022 թվականին էլեկտրոնային սարքերը մարդկանց մասին կիմանան ավելին, քան ընտանիքի անդամները։ Նման կանխատեսում է ներկայացրել Gartner հետազոտական ընկերությունը «2018-ի կանխատեսումները. անձնական սարքեր» զեկույցում։

Վերլուծաբանները կարծում են, որ առաջիկա տարիներին սմարթֆոններն ու մարմնին կրելի սարքերը կսովորեն ճանաչել օգտատիրոջ զգացունքներն ու վիճակը և արդյունքում կմեծացնեն նրա կյանքի տևողությունը։

4 տարի անց անձնական սարքերը կհանդերձվեն ալգորիթմներով, որոնք կօգնեն «զգալ» մարդու էմոցիաներն ու որոշել նրա հոգեկան վիճակը։ Սարքերն աստիճանաբար այնքան կկատարելագործվեն, որ կկարողանան ճանաչել մարդուն ավելի լավ, քան ընկերներն ու ընտանիքի անդամները, կանխատեսում են Gartner-ի վերլուծաբանները։

Արհեստական ինտելեկտի համընդհանուր տարածման ևս մեկ առավելություն կդառնա գաղտնաբառերի անհետացումը։

Spread the love