Microsoft-ը թողարկել է Windows-ի թարմացում և «սպանել» համակարգիչները

- in Հասարակություն
mard

Microsoft կորպորացիան դադարեցրել է Windows-ի համար անվտանգության թարմացման տարածումը, որը ծածկում է Meltdown և Spectre խոցելիությունները։ Այն դարձել է AMD պրոցեսորներով համակարգիչների ամբողջական անջատման պատճառ, հայտնում է The Verge-ը։

Ընկերությունը բազմաթիվ բողոքներ է ստացել առ այն, որ համակարգչները դադարում են միանալ թարմացումից հետո։ Կորպորացիան արդեն աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ։

Եթե համակարգիչը դադարել է միանալ թարմացումից հետո, Microsoft-ն առաջարկում է այցելել աջակցության կայք։

Խոցելիությունները հայտնաբերվել էին դեռևս 2017-ի կեսերին, սակայն դրանց շտկմանն ուղղված թարմացումները սկսել են թողարկվել միայն 2018-ի սկզբին։

Ամերիկյան տեխնոլոգիական Google կորպորացիան հայտնել է Google Pay ծառայության գործարկման մասին։ Նոր վճարային համակարգը կփոխարինի ընկերության այլ ծառայություններին՝ Android Pay-ին և Gооgle Wallet-ին, սակայն գործառութային փոփոխություններ տեղի չեն ունենա։

Ընկերության՝ արտադրանքների կառավարման հարցերով փոխնախագահ Պալի Բհաթի խոսքով՝ Google Pay-ի օգնությամբ օգտատերերին ավելի հեշտ և անվտանգ կլինի գնումներ կատարելը։ Վճարային տեղեկատվությունը հասանելի կլինի Google-ի բոլոր արտադրանքներում, ներառյալ Chrome դիտարկիչում, YouTube-ում, Android-հավելվածներում, իսկ վճարումների մասին տեղեկությունը կպահպանվի Google-ի օգտահաշիվներում։

Image result for google pay

Ներկայում Airbnb, Dice, Fandango, HungryHouse և Instacart հավելվածներն արդեն աջակցում են Google Pay-ի աշխատանքին։ Առաջիկայում կորպորացիան մտադիր է ընդլայնել գործընկերների ցուցակը։

Spread the love