Անվտանգ չէ աշխարհը, որտեղ ՌԴ-ն, Չինաստանն ու Հյուսիսային Կորեան միջուկային զենք ունեն

- in Միջազգային
nato jens Stoltengerg

Սթոլթենբերգը նշել է Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը։

Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ անվտանգ չի համարում աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանն ու Հյուսիսային Կորեան միջուկային զենք ունեն։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամլո քարտուղար Օանա Լունգեսկուն։ «Աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիային Կորեան միջուկային զենք ունեն, իսկ ՆԱՏՕ-ն՝ ոչ, անվտանգ աշխարհ չէ»,-հայտարարել է նա։

View image on Twitter«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին լուծել ՆԱՏՕ-ի դաշնակիցների խնդիրներն էական, թափանցիկ և ստուգելի միջոցով»,-հայտարարել է նա։

Սթոլթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները գտնվում են Հյուսիսային Կորեայի հրթիռների գործողության շառավղում՝ նշելով, որ Փխենյանն ավելի մոտ է Մյունխենին, քան Վաշինգտոնին։

Image result for russia nuclear

Spread the love