Ապստամբել ենք ու էլի ենք ապստամբելու․ թեժ զրույց՝ Արտուշ Գաբրիելյանի և «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանի միջև

- in Իրավունք
Sasna Crer

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռերի» գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց եւ 5 ժամով նիստերի դահլիճից հեռացրեց բոլոր ամբաստանյալներին։

«Սասնա ծռերի անդամ Աշոտ Պետրոսյանը մինչև նիստերի դահլիճը լքելը հայտարարեց, որ չի ցանկանում առանց իր պաշտպանի ներկայության շարունակել դատական նիստը։

«Դուք մեզ ստիպում եք, դրդում եք, որ մենք լքենք դատական նիստերի դահլիճը և մեր նկատմամբ սանկցիա։ Ճխտել եք հանրային պաշտպաններին ու մենք պարտադրված լքում ենք դահլիճը։ Պահանջում ենք հետաձգել դատական նիստը, պահանջում եմ իմ պաշտպանին, ի՞նչ եք արել Արայիկ Պապիկյանին։ Ձեր չար միտումների պատճառով իմ պաշտպանն այսօր ներկա չի»,- հայտարարեց Աշոտ Պետրոսյանը։

Spread the love