Ավագանին դատի է տվել կառավարությանը

- in Մամուլ
karavarutyan

Հրապարակը գրում է. «Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ավագանու 5 անդամ ՀՀ վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 16-ի որոշումը, որով դադարեցվել են համայնքի ավագանու 5 անդամի լիազորությունները, եւ 2018թ. մարտի 11-ին Ազատամուտի ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել:

Կառավարությունն այդ որոշումը կայացրել է այն հիմնավորմամբ, որ Ազատամուտի ավագանու 9 անդամներից 5-ը մեկ տարվա ընթացքում անհարգելի բացակայել է ավագանու նիստերի ավելի քան կեսից: Բանն այն է, որ այդ 5 անձն անցած տարի համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արտեմ Սարիբեկյանի կողմնակիցներն են, որը 15 ձայնով պարտվել է մարզպետի հովանավորյալ ՀՀԿ-ական Ժորա Մարտիրոսյանին։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ մեծամասնություն ունեցող ավագանու անդամները դեմարշ էին արել գործող գյուղապետին, փորձել կաթվածահար անել նրա աշխատանքը, չէին հաստատել բյուջեն եւ այլ փաստաթղթեր, ինչին ի պատասխան՝ գյուղապետն էլ նրանց անվստահություն է հայտնել»։

Spread the love