HYD Serzh

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը օդից վերցրած է համարում լուրերը, թե ՀՅԴ-ում վիճում են փոխվարչապետի պաշտոնի համար:

«Դա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող լուր է, ինչպես շատ հաճախ պատահում է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա հերքեց նաև լուրերը, թե ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը չի շարունակելու պաշտոնավորումը՝ նշելով, որ ՀՅԴ-ում նման քննարկումներ չեն ընթանում: Հարցին, թե հետագա պորտֆելների հարցով ՀՀԿ-ի հետ է՞լ քննարկումներ չունեն, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ոչ, բացարձակապես նման քննարկումներ չկան, դրանք տեղի կունենան ապրիլից հետո»:

Հարցին, թե ո՞վ է լինելու փոխվարչապետի ՀՅԴ թեկնածուն, Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ վաղ է թեկնածուների մասին խոսել, երբ քննարկումները դեռ չեն սկսվել: «Ժամանակը կգա, քննարկումներ կլինեն, ձեզ էլ կոնկրետ պատասխաններ կտանք»,- ընդգծեց նա:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •