Արտակարգ դեպք Երևանում. դպրոցականների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ

- in Կրթություն
shtap ohnutyun 1

Երեկ՝ փետրվարի 19-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ «աջ ենթանրակային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 17-ամյա Վիգեն Ն.-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է թիվ 178 ավագ դպրոցի մոտ վայր ընկնելու հետևանքով։ Մինչ ոստիկանները հիվանդանոցում դեպքի հանգամանքներն էին պարզում, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի քաղաքացի էլ է բերվում նշված բժշկական կենտրոն։

Ոստիկանները պարզում են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Փափազյան փողոցի բնակիչ՝ 17-ամյա Ռաֆայել Վ.-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ ոչինչ չի հիշում, թե որտեղ և ինչ պայմաններում է դանակահարվել։ Մինչ բժիշկները կպայքարեին նրանց կյանքի համար, Էրեբունու ոստիկանները պարզում են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Խաղաղ Դոնի փողոցի թիվ 21/5 հասցեի մոտից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել և այդ ժամանակ նշված անձինք սուր կտրող-ծակող գործիքի հարվածներից ստացել են նշված մարմնական վնասվածքները։ Ըստ բժշկի հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն բացատրություն տալու։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20