Բարձրագույն դատական խորհրդի ընտրություններում կարող է 20 թեկնածու առաջադրվել

- in Մամուլ
dat

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում ԱԺ-ն ձեռնամուխ կլինի նաեւ երկրի ամենաանկախ մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությանը։ Խորհուրդը կազմված է տասն անդամից․ հինգ անդամներն առաջադրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից, հինգին առաջադրում են ԱԺ խմբակցությունները։

Ընտրության «նրբությունն» այն է, որ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրել հնգական թեկնածու, ասել է թե՝ եթե խորհրդարանական բոլոր խմբակցությունները նման որոշում կայացնեն, թեկածուների թիվը կլինի 20՝ գումարած դատավորների կողմից առաջադրվածները՝ 25։

Խորհրդի անդամներն ընտրվում են 5/3-ով, ընդ որում՝ ընտրության կարգը նույնն է՝ առաջադրում, ելույթներ, մտքերի փոխանակում եւ այդպես շարունակ․ «Յոթ օր, յոթ գիշեր կընտրեք, հա՞, նրանց, եթե ամբողջական «կազմ» հավաքվի»։

«Դե, տեսականորեն կարող ենք ունենալ այդքան թեկնածու, պրակտիկորեն, կարծում եմ՝ ավելի քիչ կլինեն, կարծում եմ նաեւ՝ քննարկումները կարճ կտեւեն, ընթացակարգը կկարճացվի, գուցեեւ ռեգլամենտ նշանակվի»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը։

Խորհրդի անդամների ընտրությունը փակ-գաղտնի է, ընտրված խորհուրդն էլ իր կազմից ընտրում է խորհրդի նախագահին։ Գագիկ Հարությունյանի՞ն՝ հարցրինք։ «Դեռ վերջնական որոշում չկա»,- պատասխանեցին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20