Գեներալներ Մանվելն ու Սեյրանը նախագահականից «դաբրո» են ստացել

- in Մամուլ
Seyran Saroyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում շարունակվում են բարեփոխումները․ «պլիտաներ» չմիացնելուն, հեռախոսները լիմիտավորելուն, արտերկիր մեկնողների կոնյակի քանակն ինտերնետում հրապարակելուն զուգընթաց փորձ է արվել «մաքրել» նաև ԱԺ տարածքն արտոնյալների մեքենաներից, որոնք առաջ հանգիստ մտնում էին ԱԺ այգի՝ խախտելով կանոնները:

«ԱԺ տարածքն ավտոստայանկայի չպետք է վերածվի» խորագրով «շարժման» արդյունքում Սամվել Նիկոյանի, ՍԱՍ-ի Արտակի, Ծառուկյանի և այլոց մեքենաներն այլևս չեն մտնում տարածք, ի տարբերություն գեներալների՝ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, որոնց մեքենաները հանգիստ ելումուտ են անում։

Պատճառը, ըստ մեր աղբյուրի, առողջական խնդիրներն են. նիստերին ընդամենը 20 րոպե մասնակցող, ապա հեռացող զույգը նախագահականից «դաբրո» է ստացելՍեյրանի քայլելու դժվարության, Մանվելի մրսկան լինելու պատճառով»:

Spread the love