Ես գիտեմ, թե ում պետք է առաջադրել. Վահրամ Բաղդասարյանը՝ վարչապետի թեկնածուի մասին

- in Ընտրություններ
Vahram Baghdasaryan

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նկատում է, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների շրջանում ցանկություն կա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո նրան տեսնել վարչապետի պաշտոնում:

Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենք վարչապետի թեկնածուի հարց դեռ չեն քննարկել, սակայն նկատեց, որ լրագրողները ճիշտ են նկատել, որ շատ ՀՀԿ-ականների մոտ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնելու ցանկություն կա: «Որոշ ՀՀԿ-ականների  այդ տրամադրվածությունը թեկնածության առումով ճիշտ եք նկատել: Յուրաքանչյուր ոք, ով ՀՀԿ անդամ է, պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին: Երբ մենք քննարկումներ կկազմակերպենք, կկայացնենք որոշում, այդ հարցին կանդրադառնանք»,- նշեց Շարմազանովը:

Հարցին, կա՞ այլ անձ, ում թեկնածությունը վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն քննարկում է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.  «Առայժմ որևէ անձի թեկնածության վերաբերյալ քննարկում չի եղել: Այն, ինչ դուք գիտեք, գիտեմ նաև ես, որովհետև մարդիկ մամուլի միջոցով իրենց կարծիքը ներկայացրել են, խոսել են իրենց ցանկությունների մասին»:

Իսկ հարցին, թե ինքն ո՞ւմ է տեսնում ապագա վարչապետի պաշտոնում Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ լավ գիտի ում է ցանկանում և ում թեկնածությունն է առաջադրելու, սակայն հավելեց, որ այս պահին անուն չի հնչեցնի:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը  նպատակահարմար չի համարում Ընտրական օրենսգրքից հանել ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ կետը:

Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարՎահրամ Բաղդասարյանը: «ՀՅԴ-ն դեռ այն ժամանակ էլ կողմ չէր այդ ընտրակարգին, սակայն մենք ընդհանուր հայտարարի եկանք, ինչի արդյունքը մեր կոալիցիոն հուշագիրն է: Հիմա նրանք իրենց նախկին տեսակետն են պնդում, մենք այդ հարցով քննարկում դեռ չենք ունեցել: Կկազմակերպենք քննարկում, սակայն նշեմ, որ մենք Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգի մասին կետը հանելը նպատակահարմար չենք համարում»,-  նշեց Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ միանգամից նման թռիչքային քայլ իրագործելը կարող է վտանգավոր լինել: «90-ականներից մինչև այսօր մենք, մեծամասնական համակարգն աստիճանաբար կրճատելով և նախապատվությունը տալով համամասնական համակարգին, այսօր արդեն կատարել ենք հեղափոխական քայլ` ամբողջովին անցնելով համամասնական ընտրակարգին: Ամեն ինչ պետք է արվի ներդաշնակ, իսկ փոփոխություններն այնպես պետք է արվեն, որ ցնցումներ չլինեն: Դուք գիտեք, որ եթե մենք միանգամից անցում կատարենք դասական համամասնական ընտրակարգին, կարող ենք ունենալ մարզեր, որոնք խորհրդարանում պատգամավոր չեն ունենա, իսկ հասարակության կապը իշխանության հետ լինում է պատգամավորների միջոցով: Մենք այստեղ պետք է զգույշ լինենք և այդ անցումը պետք է կատարենք ներդաշնակ»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:

Հանրապետականը խմբկացությունը կապահովի «Ելք»-ի հրավիրած արտահերթ նիստի կայացման համար անհրաժեշտ քվորումը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող եք փարատել. Հանրապետական խմբակցությունը որևէ նպատակ չունի չմասնակցելու։ Մենք պետք է մասնակցենք արտահերթին», – նշեց Բաղդասարյանը։

Վերջինս նկատեց, որ ըստ էության արտահերթը ոչ մի նոր խնդիր չի լուծի, քանի որ կրկնվելու են այն նույն տեսակետները, որոնք հնչել են ԱԺ-ում նույն թեմայով նախորդ ամիս կազմակերպված լսումների ժամանակ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20