Երկու դեպքում էլ` փոփոխությունները իմիտացիոն են

Raffi Menter

Այսօր ակամայից աշխուժություն են դրսևորել արտախորհրդարանական ուժերը: Քաղաքական ասելիքի և օրակարգի բացակայությունը նրանց ստիպում է հասարակության ուշադրության կենտրոնում մնալ, այսպես կոչված, արտաքին, ֆոնային փոփոխությունների հետևանքով:

ՕԵԿ դարձած ՀՎԿ-ն, ըստ էության, մեկ մարդու հեղինակության, խարիզմայի վրա խարսխված կուսակցություն է և առաջնորդ փոխելու փոխարեն` վերադառնում է հին անվանը: «Ժառանգություն» կուսակցությունը փոխում է ղեկավարին. Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն կուսակցությունը կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը:

Երկու դեպքում էլփոփոխությունները իմիտացիոն են և որևէ առնչություն չունեն հռչակված հայտարարությունների հետ: Օրինակ ի՞նչ է տալու ռոտացիան «Ժառանգություն» կուսակցությանը, եթե այն չունի քաղաքական օրակարգ և խարխափում է քաղաքական մարգինալիզմի սահմանագծին: Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքականությունը նույնացրել է տուրիզմի կամ խոպանի հետ. նա մերթընդմերթ Հայաստան է գալիս, երբ նրա ամերիկյան օրակարգում հայտնվում է «պատուհան», հանդես է գալիս հայտարարություններով և իսկույն ևեթ անհետանում: Այսօր նա որոշել է հեռանալ ավելի տևական ժամանակով, ընդ որումխնդիրը ոչ թե քաղաքական պատասխանատվությունն է, խորհրդարանական վերջին ընտրություններում կուսակցության ձախողման համար մեղքի գիտակցումը, այլ «ռոտացիա» բարեհունչ բառը, որի տակ խնամքով թաքցվում են քաղաքական պարապությունը, անտաղանդությունը: Ի՞նչ է տալու ռոտացիան «Ժառանգություն» կուսակցությանը, եթե այն չունի քաղաքական օրակարգ կամ չի բարձրաձայնվում անգամ ձախողված մարտավարությունը վերանայելու անհրաժեշտության մասին:

Նման անբովանդակ ռոտացիաների հետևանքով 16 տարվա ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրել է փոքրաթիվ, բայց արդյունավետ աշխատող քաղաքական թիմ, սակայն, որ ավելի կարևոր էմսխել է հանրային վստահության մեծ ռեսուրսը, սպանել է այլընտրանք դառնալու շանսը, երբ 2013-ին տասնյակ հազարավոր քաղաքացիներ Երևանի փողոցներում մնացել էին առանց առաջնորդի: Արտախորհրդարանական ուժերն առանց այն էլ, օբյեկտիվորեն հայտնվում են քաղաքական լուսանցքում` ընտրությունների արդյունքներով, հասարակության սահմանափակ վստահությամբ պայմանավորված:

Դա վերաբերում է նաև ու գուցեառաջին հերթին, «Ժառանգությանը», որի քաղաքական ռեստավրացիայի համար ոչ թե ռոտացիաներ են պետք, այլ երկարաժամկետ քաղաքական ծրագրեր: Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշ ժամանակով հեռանում է կուսակցության ղեկավարի պաշտոնիցվերադառնալու ակնկալիքով: Դատելով նախադեպերից պատճառները քաղաքական կամ նույնիսկ կուսակցական չեն լինում. ըստ ամենայնիՐաֆֆի Հովհաննիսյանը հերթական անգամ որոշել է «օպտիմալացնել» ֆինանսական միջոցները կրճատելով կուսակցական ծախսերի տողը: Կամ«Ժառանգության» բրենդն այնքան է արժեզրկել, որ Հովհաննիսյանն այլևս չի կարողանում այդ բրենդով գումարներ հայթայթել սփյուռքահայ շրջանակներում: Ամեն դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի թողած «կտակը» աղքատիկ է` քայքայված կուսակցություն, զրոյական հեղինակություն, դատարկ գանձարան:

Spread the love