Երևանում ավտոտնակում հայտնաբերվել է 44-ամյա տաքսիստի կախված դի

- in Սոցիալական
inqnaspanutyun kaxvel

Փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Մանանդյան 1/2 շենքի բակ, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է տղամարդու կախված դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոտնակում կախված վիճակում հայտնաբերվածը նույն շենքի բնակիչ, 44-ամյա Գոռ. Գ.-ն է:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով, Գոռ Գ.-ն ամուսնացած էր, և աշխատում էր որպես տաքսու վարորդ:

Փետրվարի 24-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակայքում ժամը 17:30-ի սահմաններում 2 տարեկան երեխա (տղա) է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 22:20-ին փրկարարները ջրանցքում հայտնաբերել են 2016 թ. ծնված Ա. Ս.-ի դին:

Spread the love