Թրամփը խոստովանում է՝ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ ընտրություններին. Սպիտակ տուն

trump-putin

Սպիտակ տան վարչակազմը կշարունակի քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից հնարավոր կիբերհարձակումների։

Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միանգամայն խոստովանում է, որ ռուսական կողմը փաստացի միջամտել է և ազդեցություն ունեցել 2016 թվականին անցկացված ամերիկյան ընտրությունների վրա։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և վարչակազմը հասկացնել են տվել, որ միջամտությունը մեր ընտրություններին կունենա հետևանքներ, և մենք կշարունակենք պատասխանել ռուսական կիբերհարձակումներին»,-ասել է նա լրագրողներին։

Սանդերսը հիշեցրել է ամերիկյան ընտրություններում միջամտության համար ՌԴ 13 քաղաքացիների դեմ մեղադրանքների առաջադրման մասին։ «Մենք կշարունակենք նման քայլերը»,-հայտարարել է նա։

Spread the love