Իլոն Մասկի մայրը կիսվել է միլիարդատեր դաստիարակելու գաղտնիքներով

- in Հասարակություն
Dzerqer Socialakan

SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի մայրը կիսվել է միլիարդատեր դաստիարակելու գաղտնիքներով։

68 -ամյա շքեղ տիկին Մեյ Մասկը, ում հիանալի պրոֆիլն ու իդեալականորեն խնամված վարսերը ոգեշնչել են Clinique և Revlon ապրանքանիշերին, դարձել է դրանց դեմքը։

Բացի այդ, նա հայտնի դիետոլոգ է և հանդես է գալիս ողջ աշխարհում առողջ սնուցման վերաբերյալ դասախոսություններով։ Մեյ Մասկը 3 երեխաների մայր է և 10 թոռների տատիկ։ Նրա կրտսեր որդին՝ Քիմբալը տնօրինում է The Kitchen ռեստորանների ցանցը, դուստրը՝ Տոսկան, հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր է, իսկ երկրորդ որդին՝ Իլոնը, մոլորակի ամենահանրահայտ ձեռնարկատերը։ Հաջողության ճանապարհը հեշտ չի եղել։

Илона Маска фото

Իլոնի ծնողներն ամուսնալուծվել են, և որպես քաղաքակիրթ մարդիկ, պահպանել են բարեկամական հարաբերություններ։ Երեխաներն անձամբ են ընտրել, թե ում հետ ապրել։ Սկզբում Իլոնն ապրել է մոր հետ, սակայն հետո տեղափոխվել հոր մոտ։ 1989 թվականին, երբ Մեյը երեխաների հետ ՀԱՀ-ից տեղափոխվել է Կանադա՝ ծայրը ծայրից հասցնելու համար, նա միանգամից աշխատել է 5 աշխատավայրում։ Նա աշխատանքի է անցել Տորոնտոյի համալսարանում, որպեսզի երեխաներն անվճար սովորեն, մոդելային կուրսեր և առողջ սնուցման վարպետության դասեր անցկացրել, ինչպես նաև աշխատել որպես դիետոլոգ։ Երեխաներն անգործ չեն նստել։ Իլոնն աշխատանքի է անցել Microsoft-ում, որտեղ աշխատել է ընտանիքի բարեկամը։

Մեյի խոսքով՝ երբ առաջին աշխատավարձն է ստացել, գորգ է գնել, որպեսզի նստելու տեղ ունենան, կահույք չեն ունեցել, այնուհետև մայրն Իլոնի համար համակարգիչ է գնել։ Իլոնը համակարգչի մոտ նստել է հատակին։

Երեխաների դաստիարակման գաղտնիքների մասին Huffington Post-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ Մեյն ասել է, որ գլխավորը ճիշտ օրինակ տալն է։ «Իմ երեխաներն ինձ գիտեն որպես մարդ, ով շատ է աշխատում։ Այդ իսկ պատճառով նրանք անձամբ վերածվել են աշխատամոլների»։

Երեխաները դժվարությամբ, սակայն ինքնուրույն են հասել հաջողության։ Նա իր երեխաներին սովորեցրել է ապագային նայել լավատեսությամբ. դա եղել է նրա գլխավոր խորհուրդը։

Փետրվարի 6-ին Իլոն Մասկի գլխավորած Space X ընկերությունը պատմություն է կերտել։ Տիեզերք է արձակվել աշխարհի ամենածանր Falcon Heavy հրթիռը՝ անձնական էլեկտրամոբիլով։

National Geographic հեռուստաալիքի օպերատորները ներկա են գտնվել արձակմանն ու նկարահանել Իլոն Մասկի ու նրա թիմի արձագանքը։

Մասկն արձակմանը հետևել է թռիչքների կենտրոնից, և արձակումից անմիջապես հետո չկարողացել զսպել արտահայտությունները. «Holy f*ck, այն թռավ»։ Նա վազել է փողոց՝ Falcon Heavy-ի թռիչքը դիտելու համար։

«Միայն նայեք, սա անիրական է»,- հավելել է նա։

Spread the love