Ինչո՞ւ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատեց իր կադրին՝ պատրաստվում է ապրիլի՞ն

Bazkator

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն ազատվել է աշխատանքից:

Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի նոյեմբերին և համարվում էր Կարեն Կարապետյանի մերձավոր կադրերից: Բանն այն է, որ Դեմիրխանյանը եղել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության տնօրենի տեղակալ:

Այս ընկերությունը հանդիսանում է «Ռոստելեկոմ» խմբի անդամ, որի հետ անմիջական կապ ունեն հենց նախարար Վահան Մարտիրոսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Մասնավորապես Մարտիրոսյանը մինչև կառավարության անդամ դառնալը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ է եղել: Եվ հիմա հետաքրքիրն այն է, որ ապրիլին ընդառաջ` վարչապետ Կարեն Կարապետյանն իր կադրերին ազատում է համակարգից, երևի որպեսզի նոր վարչապետը չանի այդ քայլը»:

Spread the love