Ինչո՞ւ նախագահի ընտրության քննարկումները նշանակվեցին մարտի 1-ին. լյո՞ւֆտ են թողել

- in Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ որոշեցիք նախագահի ընտրության քննարկումները նշանակել մարտի 1-ին, որը ոչ բարենպաստ ֆոն է և կարող է հիմնական լեյտմոտիվ դառնալ ընդդիմության համար, չէ՞ որ նախօրոք ասվել էր, որ քննարկումների և ընտրության օրը մարտի 2-ն է՝ հարցրինք իշխանական աղբյուրին:

«Կարծում եմորևէ փոփոխություն էլ չի եղել. մարտի 1-ին ենք սկսելու, որպեսզի ժամանակի առումով կաշկանդված չլինենք՝ հնարավոր է քննարկումները երկար տևեն ծրագրային ելույթ, հարց ու պատասխան, ելույթներ-մտքերի փոխանակում»: Թե՞ մտավախություն ունեք, որ առաջին փուլով չի անցնի, 2-րդ փուլի համար լյուֆտ թողեցիք։

«Նախ հավատացած եմ` 2-րդ փուլ չի լինի, մեր թեկնածուն, ինչպես մեր առաջնորդն է ասել, կանցնի մեծ կոնսոլիդացիայի պայմաններում, լինելու դեպքում էլ ոչ մի խնդիր չկա՝ կընտրվի ավելի քիչ ձայներով»: Իսկ եթե քննարկումները կարճ տևեն, հնարավո՞ր է քվեարկությունը նույն օրը լինի: «Չեմ կարծում, հարցի քննարկումից հետո ԱԺ-ն կանցնի օրակարգի հաջորդ հարցին, իսկ քվեարկությունը կսկսվի հաջորդ օրը, ժամը 10-ից։ Բայց որոշելու է հաշվիչ հանձնաժողովը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...