«Ինչքա՞ն փող կտաք». Վիրաբյանի դեմ ապացույցը անհրաժեշտ պահին «մեյդան» կհանվի

- in Մամուլ
Kasharq

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գրիշա Վիրաբյանի հայտարարությունը, ըստ որի՝ Գևորգ Կոստանյանն իրեն կաշառք է տվել, ինչպես նաև «Ելքի» ամենապարկեշտ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի փաստաբանական ծառայությունից հրաժարվելու պատճառները, ոչ միայն Վիրաբյանի թիկունքում կանգնած հայտնի անձի քաղաքական նկրտումներն են, այլև ունեն հույժ «ֆինանսական» հենք:

Իր կոնվենցիոն պարտականությունները կատարող ՄԻԵԴ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ հարցը հաշտությամբ ավարտելու առնչությամբ արված առաջարկին ընդառաջ Վիրաբյանը հարցրել էինչքա՞ն փող կտաք, իմանալով գումարի չափը, ասել է մտածեմ, կասեմ: Գնացել-եկել, ասել է` համաձայն չեմ. փողի չափը ձեռք չի տվել Վիրաբյանին։ Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, այդ ամենի տեսաձայնագրությունը կա, և հարկավոր պահին այն «մեյդան» կհանվի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20