Ինչ է նշանակում կոնսենսուս՝ ըստ ՀՅԴ-ի

- in Մամուլ
HYD Serzh

«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցությունը չի բացառում հետագայում ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու շուրջ «Ծառուկյան» խմբակցության հետ կոնսենսուսի գալու հնարավորությունը, չնայած ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների, պաշտպանության մշտական հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը դեմ էր քվեարկել «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրինագծին։

«Կոնսենսուսի թեման պետք է ճշտվի, կրկին նույն նախագծի ներկայացումը իմաստ չունի։ Մենք ասում ենք, որ էդ կոնսենսուսի առարկան այնպես պիտի որոշվի, որ այդ կոնսենսուսի առարկան հնարավոր լինի։ Կոնսենսուս նշանակում է համախոհություն, նշանակում է՝ մնացած բոլոր կողմերը պետք է համաձայնվեն քո մոտեցման հետ, այլ ոչ թե ես մի բան ասեմ, հետո էլ ասեմ՝ միացեք, այդ ձևով կոնսենսուս չի լինում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20