«Իսկ որտեղի՞ց եք հետևելու». Մանրամասներ Արմեն Սարգսյան»-«Ծառուկյան» դաշինք հանդիպումից

- in Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շաբաթ օրը հանդիպել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ: Հանդիպման մասնակիցների գնահատմամբ՝ Արմեն Սարգսյանը իրեն պահել է բավական ինքնավստահ՝ փորձելով ցույց տալ, որ ինքը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կարող է էական ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա:

Նա փորձել է պատգամավորների վրա տպավորություն գործել իր ունեցած կապերով և նույնիսկ ասել է, թե իրենից լավ թեկնածու չէր էլ կարող լինել:

Ամենաուշագրավ երկխոսությունը տեղի է ունեցել նախագահի թեկնածուի և դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի միջև: Պետրոսյանը Սարգսյանին ասել է, որ Սահմանադրությամբ իր լիազորությունների շրջանակը բավական սահմանափակ է, և նույնիսկ ընտրությունից հետո, ամենամեծ ցանկության դեպքում, ինքը չի կարող ազդել հասարակական-քաղաքական իրադարձությունների վրա: Թեկնածուն հակադարձել է՝ ասելով, որ Սահմանադրությամբ ինքը իրավունք ունի հետևելու Սահմանադրության պահպանմանը, դրան ի պատասխան՝ Պետրոսյանը հարցրել է. «Իսկ որտեղից եք հետևելու»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20