Իրանում կործանված ինքնաթիռը մխրճվել է լեռան մեջ

- in Հասարակություն
inqnatir

Aseman Airlines ավիաընկերությունը, որի ինքնաթիռը այսօր կործանվել է Իրանի կենտրոնում, հայտարարել է, որ օդանավը մխրճվել է լեռան մեջ: Տեղի ունեցածի շրջանում դիտարկվել են անբարենպաստ եղանակային պայմաններ՝ հաղորդում է Mehr գործակալությունը:

Ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Թահի Թաբաթաբանին նշել է, որ ATR 72 ինքնաթիռը ռադարներից անհետացել է տեղի ժամանակով 8,52-ին (Երևանի ժամանակով՝ 8.22-ին): Նրա խոսքով՝ որոնողական գործողություններից հետո ինքնաթիռը գտնվել է Դենա լեռնաշղթայի մոտ:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ ինքնաթիռում եղել են 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնք բոլորը զոհվել են:

Spread the love