Լևոն Մարտիրոսյանը կվերադառնա և կաշխատի Արմեն Սարգսյանի գրասենյակո՞ւմ

Bazkator

«Հրապարակ» թերթը գրում է. «Կանադայում ՀՀ դեսպան, ՄԻԱԿ ներկայացուցիչ, Քիմ Քարդաշյանին Երևանում ընթրիքի տարած, արքայազն Չարլզին «մոտիկից» տեսած Լևոն Մարտիրոսյանին հարցրինքինքը լինելո՞ւ է ապագա նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակում մոտ ապագայում վերադառնալով Հայաստան:

«Ես շարունակում եմ շատ ակտիվ աշխատել Կանադայի նման կարևոր երկրում»,- դիվանագիտորեն ասաց նա: Փաստորեն, դեռ Ձեր մեկ տարին չի լրացել դեսպանի պաշտոնում, բայց շատ արագ հմտացել եք դիվանագիտական ոչինչ չասող լեզվին։ Ասում ենչի բացառվում, որ Ձեզ տեղափոխեն Մեծ Բրիտանիա՝ դեսպան: «Տես առաջին պատասխանս. այս տարի մեծ թվով կարևորագույն իրադարձություններ են սպասվում հայ-կանադական հարաբերություններում։ Ես աշխատում եմ այդ ամենի վրա. սպասվում են ամենատարբեր երկկողմանի այցեր` Ֆրանկոֆոնիայի սամիթ, գործարար կապեր և այդպես շարունակ»:

Ինչո՞ւ չեք ասում, որ ձեր` Կանադայի վարչապետն աշնանը գալու է Հայաստան. ի դեպ, նա ողջ ընտանիքով Հնդկաստանում գտնվելիս հագել էր հնդկական շորեր, հնարավո՞ր է մեզ մոտ էլ հայկական ազգային տարազը նախընտրի։

Ի դեպ, Դուք շրջանցեցիք Արմեն Սարգսյանին վերաբերող հարցը, իսկ տեսակետ կա, որ նա է Ձեր հոգևոր հայրը, ՄԻԱԿ-ի և Հայաստանում բրիտանական շրջանավարտների հովանավորը․ ի՞նչ կարծիքի եք ՀՀ նախագահի թեկնածուի մասին։ «Անչափ դրական, կարծում եմ` մեր ժողովրդի մեծամասնությունը նույնպես այդ կարծիքին է։ Ինչ վերաբերում է ՄԻԱԿ-ի ստեղծմանը, ապա Դուք կզարմանաք, բայց ՄԻԱԿ-ի ստեղծման հիմքում կանգնած է ձեր խոնարհ ծառան, կներեք անհամեստության համար»:

Spread the love
  • 5
    Shares