Ծնողները ևս մեղավոր են, որ աշակերտի պայուսակը ծանր է

- in Կրթություն
Levon Mkrtchyan

Արդեն 40 տարի դպրոցական դասագրքերի ծանրության պրոբլեմը հանրակրթական համակարգի համար առաջին խնդիրն է: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, այստեղ մեծ խնդիր կա, որը տարբեր երկրներ տարբեր կերպ են լուծում. «Հարուստ երկրները փորձում են երկու բազա ստեղծել՝ մի դասագիրք տանը, մի դասագիրք դպրոցում: Երկրորդ ճանապարհը դասագրքերը մանրացնելն է ըստ թեմաների, որովհետեւ ամեն օր երեխային պետք է դասագրքի մոտ երեք էջը: Դա եռակի ծախս է ավելացնում դասագրքերի տպագրության առումով: Երրորդ ուղղությունը էլեկտրոնային դասագրքերն են, որ ասենք երեխաները PDF-ով ունենան նյութը՝ պլանշետային ուսուցման անցնելու ժամանակ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այն երեխաները, որոնք անցել են պլանշետային ուսուցման, մեծ դժգոհություն է սկսվում տեսողության խնդիրների շուրջ, քանի որ այդ տարիքի երեխաներին  չի կարելի ծանրաբեռնել պլանշետային ուսուցմամբ:

Հայաստանի Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կողմ է, որ ՀՀ նախագահի պաշտոնում Հանրապետականի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանը դառնա նախագահ։ Ավելին, նրա կարծիքով, Հայաստանը կշահի. «Եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, մեր երկիրը դրանից կշահի, որովհետև նա մարդ է, որը ունի երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլական»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20