Կիսում եմ գործընկերներիս կարծիքը՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է

- in Մամուլ
Mihran Poghosyan qetrin

ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը ևս կարծում է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի առաջնորդ է: Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է Սերժ Սարգսյանն  իր խոսքը դրժի և դառնա վարչապետ, Պողոսյանը պատասխանեց, որ երբեք չի տեսել, որ Սերժ Սարգսյանն իր որևէ խոստում դրժի:

«Իրավճակն ինչպիսին կլինի, մենք կտեսնենք: Դա Սերժ Սարգսյանի կողմից խոստում չէր, կարծիք էր»,- ասաց նա:

Միհրան Պողոսյանն ասաց, որ ինքն էլ գործընկերների պես կարծում է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի ղեկավար է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...